Անահիտ Խանդիլյան
Appearance
Անահիտ Խանդիլյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2004) |
Մասնագիտություն | սրտաբան |
Անահիտ Գեղամի Խանդիլյան (հոկտեմբերի 13, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անահիտ Խանդիլյանը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1974-1976 թվականներին աշխատել է Հանրապետության կլինիկական հիվանդանոցի նեֆրոլոգիական բաժնում, 1976 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 2002 թվականին, միաժամանակ՝ ուսումնական մասի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են շաքարախտային կարդիոմիոպաթիաներին. աշխարհում առաջինն է բացահայտել այդ հիվանդության ախտածնային մեխանիզմը, մշակել ախտորոշման և բուժման եղանակներ (սրտաբանների միջազգային գիտաժողովի 1-ին կարգի մրցույթ՝ 1991, Համբուրգ)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Влияние противодиабетических препаратов на коронарное кровообращение у больных сахарным диабетом и терапия побочного влияния: Методические рекомендации / Сост. А. Г. Хандилян, Управление лечебно-профилактической помощи МЗ АрмССР. Ереван, [Б. и.], 1988.
- Субклеточное ремоделирование, сердечная дисфункция у больных сахарным диабетом: Автореф. ... д-ра мед. наук по спец. 14.00.03- Внутренние болезни Хандилян Анаида Гегамовна. Национальный ин-т здравоохранения им. С. Х. Авдалбекяна. Ереван, 2004.
Գիտական թեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Хандилян, Анаида Гегамовна (2004) Субклеточное ремоделирование, сердечная дисфункция у больных сахарным диабетом. Doctor of Sciences thesis, Национальный Институт здравоохранения имени академика С. Х. Авдалбекяна
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Խանդիլյան» հոդվածին։ |
|